Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպանատնից

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
24 June 2021
Դեսպան Դի Ռիզոյի հանդիպումը փոխնախարարներ Անդրեասյանի և Խզմալյանի հետ

Հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանն ընդունել են Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։

Կարդալ ավելին
18 June 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Դումանյանը շնորհավորել է դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ իտալահայկական կապերի զարգացման: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել […]

Կարդալ ավելին
18 June 2021
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հունիսի 11-ին դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այցի ընթացքում դեպանին ուղեկցել է թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

Կարդալ ավելին
14 June 2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Շնորհավորելով և իր բարեմաղթանքներ բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ նորանոր համատեղ իրագործումներով: Հանդիպմանը անդրադարձ եղավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց […]

Կարդալ ավելին
7 June 2021
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն նշել է, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա, երկու երկրներն ու ժողովուրդները նման են իրենց արժեհամակարգերով: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն Հայաստանի նախագահին է փոխանցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ջերմ ողջույններն ու […]

Կարդալ ավելին
19 May 2021
Ցուցումներ ուղևորների համար

Ցուցումներ ուղևորների համար 2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերը․1․ Այցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ։2. Հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար։3․ Ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր։4․ Գրանցվել էջում՝ […]

Կարդալ ավելին
10 May 2021
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՆԵԱՊՈԼԻ «ՊԱՐԹԵՆՈՊ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նեապոլի «Պարթենոպ» համալսարանն առաջարկում է 24 կրթաթոշակներ՝ անգլերենով անցկացվող մագիստրոսական դասընթացներից որևէ մեկին գրանցվելով հետաքրքրված միջազգային ուսանողների համար:   Competition Notice

Կարդալ ավելին
10 May 2021
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ – ԼԱ ՍԿԱԼԱ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ – ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան առաջարկում են երկու տարբեր տեսակի կրթաթոշակներ 2021-2022 ուսումնական տարվա համար․ 1․ Օպերային երգեցողության խորացված դասընթաց․ Օպերային երգեցողության խորացված դասընթացներին հաճախելու համար Նախարարությունը կարող է առաջարկել առավելագույնը 10 կրթաթոշակ’ յուրաքանչյուրը 9 ամիս տևողությամբ: Կրթաթոշակները կտրամադրվեն 2022 թվականի հունվարի 1-ից, ամսական 900,00 եվրոյի […]

Կարդալ ավելին
27 April 2021
Պայմանագրային աշխատակցի ընդունման հայտարարություն

Երևանում Իտալիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է վարչական մասի օգնականի ծառայություններին անցնելու համար պայմանագրային աշխատակցի ընդունման ընթացակարգը։  Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսի 12-ի 24․00-ն: Ներբեռնել աշխատանքի ընդունման հայտարարությունը Ներբեռնել մասնակցության հայտաթերթիկը

Կարդալ ավելին
27 March 2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և դեսպանության ռազմական կցորդին

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային […]

Կարդալ ավելին