Իտալիայի և Հայաստանի սերտ կապերը գալիս են դեռևս վաղնջական ժամանակներից: Առաջին շփումները տեղի են ունեցել մ.թ.ա. 9-րդ դարում՝ էտրուսկյան քաղաքակրթության և Ուրարտուի միջև: Հաջորդիվ հիշատակվում են Հռոմեական կայսրության և Հայաստանի միջև կապերը։ Դարերի ընթացքում երկու մշակույթների միջև հարաբերությունները շարունակվել են բազմաթիվ նմանությունների շնորհիվ, այդ թվում՝ կրոնական տեսանկյունից։
20-րդ դարի ընթացքում բարեկամության և համերաշխության վրա հիմնված հարաբերություններն է՛լ ավելի են ամրապնդվել։ Իտալիայի Թագավորությունը դեռևս Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում (1918-1920 թթ.) արդեն իսկ բուռն կապեր էր հաստատել վերջինիսի հետ։ Փոխհարաբերություններն այնքան խորն էին, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, Իտալիան առաջիններից էր, որ մեծածավալ և արագ օգնություն ուղարկեց Հայաստանի բնակչությանը 1988 թվակնանին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որը 30 հազար մարդու կյանք խլեց:
Երկու երկրների հարաբերությունները բոլորովին նոր փուլ են մտել 1991 թ. ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացումից հետո։ Իտալիան առաջին պետություններից էր, որը ճանաչեց ՀՀ անկախությունը և 1992 թ․ մարտի 17-ից դիվանագիտական հարաբերություններ հաստատեց երկու երկրների միջև։ 2022 թվականին նշվեց այդ հարաբերությունների 30-ամյակը։
Երկու երկրներն ունեն ինտենսիվ հարաբերություններ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Այս տարիների ընթացքում Հայաստանում հավատարմագրվել են Իտալիայի տասնմեկ դեսպաններ, որոնցից ութի նստավայրը եղել է Հայաստանում․
• Ֆեդերիկո ԴԻ ՌՈԲԵՐՏՈ (նստավայրը՝ Մոսկվա) – 1993 թ․ մայիսի 12-ից
• Էմանուելե ՍԿԱՄԱԿԿԱ (նստավայրը՝ Մոսկվա) – 1996 թ․ փետրվարի 1-ից
• Ջիանկարլո ԱՐԱԳՈՆԱ (նստավայրը՝ Մոսկվա) – 1999 թ․ հունիսի 22-ից
• Պաոլո Անդրեա ՏՐԱԲԱԼՑԱ – 2000 թ․ սեպտեմբերի 8-ից
• Մարկո ԿԼԵՄԵՆՏԵ – 2003 թ․ հունիսի 21-ից
• Մասսիմո ԼԱՎԵՑՑՈ ԿԱՍԻՆԵԼԼԻ – 2007 թ․ մարտի 15-ից
• Բրունո ՍԿԱՊԻՆԻ – 2009 թ․ հունիսի 15-ից
• Ջովաննի ՌԻՉՈՒԼԼԻ – 2013 թ․ նոյեմբերի 25-ից
• Վինչենցո ԴԵԼ ՄՈՆԱԿՈ – 2018 թ․ մարտի 26-ից
• Ալֆոնսո ԴԻ ՐԻԶՈ – 2021 թ․ մայիսի 18-ից
2025 թ․ հունվարի 13-ից Հայաստանում Իտալիայի դեսպանն է Ալեսսանդրո ՖԵՐՐԱՆՏԻՆ։
Վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական այցելությունների աճ է գրանցվել՝ սկսած 2018 թվականի հուլիսի 30-31-ը Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցից, որը Իտալիայի պետության ղեկավարի առաջին այցն էր Հայաստան։ Հետագա այցելությունները ներառում են.
• ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության՝ ընտրությունների դիտորդական առաքելությունը, որը գլխավորում էր Սենատի այն ժամանակվա փոխնախագահ Պաոլա Տավերնան (2018 թ. դեկտեմբերի 4-10)
• ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի այցը Իտալիա (2019 թ. սեպտեմբերի 17-19)
• ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Իտալիա՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ (2019 թ. հոկտեմբերի 26-30)
• Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իտալիա (2019 թ. նոյեմբերի 20-22)
• ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդում Իտալիայի պատվիրակությունների՝ ընտրությունների դիտորդական առաքելությունը՝ գլխավորությամբ պատգամավոր Պաոլո Գրիմոլդիի (2021 թ․հունիսի 20)
• Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցը Իտալիա (2021 թ. հոկտեմբերի 6-7)
• Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոյի պաշտոնական այցը Հայաստան (2022 թ. ապրիլի 2-3)
• Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար, պրոֆ. Ջեննարո Սանջուլիանոյի այցը Հայաստան (2023 թ. ապրիլի 4)
• Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Իտալիա (2023 թ. հուլիսի 23-26)