Questo sito utilizza cookies tecnici (necessari) e analitici.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին

1623676135073

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Շնորհավորելով և իր բարեմաղթանքներ բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխհարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ նորանոր համատեղ իրագործումներով:

Հանդիպմանը անդրադարձ եղավ երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և դավանվող նույն արժեհամակարգը։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգությունները Ադրբեջանի հետ սահմանային հարցերի, ռազմագերիների, ինչպես նաև տարածաշրջանում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման առնչությամբ։ Առկա դժվարությունների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։