Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպանատնից

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
11 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման կարևորությունը՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով միջխորհրդարանական համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը։

Կարդալ ավելին
7 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտե

Փետրվարի 6-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Հայաստանի եվրոպական համալսարանում։ Դեսպանին ընդունել է կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը։ Այցի ընթացքում դեսպանին են ներկայացվել կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա նախագծերի օրակարգը։ Դեսպան Ֆերրանտին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի հետ։ Հանդիպման […]

Կարդալ ավելին
5 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ընդգծելով երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու ընդհանուր արժեքները՝ կողմերը քննարկել են մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցության հարուստ օրակարգն առավել ընդլայնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական համալսարաններում և դպրոցներում իտալերեն լեզվի դասավանդման, ինչպես նաև հնագիտության ու պատմամշակութային […]

Կարդալ ավելին
4 February 2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

Փետրվարի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ոլորտում առկա զարգացման մեծ ներուժին, քննարկվել են երկկողմ օրակարգի մաս կազմող մի շարք կետեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում «Sistema Italia» ցանցի ներկայությունը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը և ներդրումներն ընդլայնելու հնարավորություններին՝ նաև […]

Կարդալ ավելին
3 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Իտալիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև ավելի լայն՝ եվրոպական համատեքստում համագործակցությանը և հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում այդ գործընկերության առավել խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։  

Կարդալ ավելին
27 January 2025
Giorno della Memoria – Video messaggio del Vice Presidente del Consiglio dei Ministri e Ministro degli Affari Esteri e della Cooperazione Internazionale, On. Antonio Tajani

In occasione della commemorazione del Giorno della Memoria, che ricorre ogni anno il 27 gennaio, si trasmette un video messaggio del Vice Presidente del Consiglio dei Ministri e Ministro degli Affari Esteri e della Cooperazione Internazionale, On. Antonio Tajani.  

Կարդալ ավելին
27 January 2025
“INVEST YOUR TALENT IN ITALY”․ ԾՐԱԳՐԻ 10-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿ (2025/2026 ուսումնական տարի)

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2025/2026 ուսումնական տարվա համար “Invest Your Talent in Italy” (IYT) կրթաթոշակների տրամադրման մրցույթը։ Ինչպես նախորդ թողարկումների դեպքում, այս անգամ ևս ուսանողների կողմից մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ գրանցվելով հետևյալ կայքում․ https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 24-ը։

Կարդալ ավելին
21 January 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան, Ն.Գ. Ալեսսանդրո Ֆերրանտին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ, Ն.Գ. Վահագն Խաչատուրյանին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով նախագահ Սերջիո Մատարելլայի անկեղծ բարեկամության զգացումով ողջույնները՝ դեսպան Ֆերրանտին նշել է, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր մանդատը։ Դեսպան Ֆերրանտին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, նաև վստահեցրել […]

Կարդալ ավելին
13 January 2025
Իտալիայի նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան, Ն․Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ն․Գ․ Պարույր Հովհաննիսյանին։  

Կարդալ ավելին
23 October 2024
Avviso di assunzione di un impiegato a contratto a tempo indeterminato

16 agosto 2024 L’Ambasciata d’Italia in Armenia comunica di avere avviato la procedura per l’assunzione di un impiegato a contratto a tempo indeterminato da adibire ai servizi di Assistente Amministrativo. Le domande di partecipazione, redatte utilizzando il modello disponibile qui di seguito, dovranno essere presentate entro e non oltre le ore 24 del 16/09/2024. Scarica […]

Կարդալ ավելին