Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպանատնից

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
26 June 2020
Իտալացի բժիշկների խումբն ուղևորվում է դեպի Հայաստան

Իտալիայի Քաղացիական պաշտպանության դեպարտամենտի բժիշկների խմբին Հայաստան տեղափոխելու նպատակով այսօր Երևանում հատուկ չվերթով վայրէջք է կատարել Իտալիայի Ֆինանսական գվարդիայի ինքնաթիռը։ Խումբը ժամանել է երեք շաբաթ տևողությամբ մարդասիրական առաքելությամբ, որի ընթացքում այն ​​աջակցություն է ցուցաբերելու տեղական հիվանդանոցներին` COVID-19 համավարակի դեմ պայքարում:  Իտալիան հպարտ է, որ կարիքի ժամանակ կարողանում է օգնել բարեկամ հայ ժողովրդին: Առաքելությունն իրականացվելու է Առողջապահության […]

Կարդալ ավելին
23 June 2020
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իտալացի գործընկերը նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: […]

Կարդալ ավելին
3 June 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն […]

Կարդալ ավելին
3 June 2020
Տեսահամերգ «La Vita E’ Bella»

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարումով «La Vita E’ Bella» տեսահամերգը՝ իրականացված Երևանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ: Նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի և Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, ինչպես նաև այնպիսի հայտնի երաժիշտների մասնակցությամբ, ինչպիսիք են Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Աննա Տիֆուն, Գլորիա Կամպաները, Ռոբերտո Կոմինատին և Կոստանցա Պրինչիպեն, կատարում է Մաեստրո Նիկոլա Պիովանիի հայտնի նոտաները: Հրաշալի երաժշտություն, որ […]

Կարդալ ավելին
2 June 2020
ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք’ զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ

Հունիսի 2-ին նշվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնը, որի առիթով ուղերձ է հղել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ «Իտալիայի Հանրապետության տոնը ինձ հնարավորություն է ընձեռում ջերմորեն ողջունելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դիվանագիտական կորպուսի հարգարժան անդամներին, այստեղ բնակվող կամ ժամանակավորապես գտնվող հայրենակիցներիս, բարեկամ հայ ժողովրդին: Այսօր տոնում ենք Իտալիայի Հանրապետության 74-րդ տարեդարձը: Տոնում ենք ժողովրդական հանրաքվեն, […]

Կարդալ ավելին
2 June 2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական սերտ […]

Կարդալ ավելին
2 June 2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։ Սահմաններ չճանաչող […]

Կարդալ ավելին
2 June 2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ն․Գ․ Ավետ Ադոնցի ողջույնի խոսքը Իտալական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ն․Գ․ Ավետ Ադոնցի ողջույնի խոսքը Իտալական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Երևան, հունիսի 2, 2020թ. Բարեկամական ամենաջերմ զգացումներով շնորհավորում եմ բարեկամ Իտալիայի ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ: 74 տարի առաջ այս օրը ծնվեց Իտալիայի Հանրապետությունը՝ իտալացի ժողովրդի մեծ հույսերի, ամուր կամքի և միասնության բացառիկ ջանքերի շնորհիվ՝ վերակառուցելու սեփական երկիրը ազատության […]

Կարդալ ավելին
2 June 2020
Իտալիայի Ազգային տոն – 2020 թ․ հունիսի 2

Իտալիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հայաստանում Իտալիայի դեսպանի ուղերձը (Երևան, 2020 թ. հունիսի 2) Իտալիայի Հանրապետության տոնը ինձ հնարավորություն է ընձեռում ջերմորեն ողջունելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դիվանագիտական կորպուսի հարգարժան անդամներին, այստեղ բնակվող կամ ժամանակավորապես գտնվող հայրենակիցներիս, բարեկամ հայ ժողովրդին: Այսօր տոնում ենք Իտալիայի Հանրապետության 74-րդ տարեդարձը: Տոնում ենք ժողովրդական հանրաքվեն, որը թույլ տվեց Իտալիային Հանրապետություն […]

Կարդալ ավելին
11 April 2020
Սահմանափակող միջոցառումներ մինչև 2020 թ․ մայիսի 3-ը

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն ստորագրել է նոր հրամանագիրը, համաձայն որի՝ Covid-19 համաճարակային արտակարգ իրավիճակի տարածումը կանխարգելելու նպատակով մինչ այժմ գործող սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ մայիսի 3-ը։ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ   Առողջապահության նախարարության և Ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարարության ընդունած նոր որոշումներ՝ արտերկրից վերադարձող Իտալիայի քաղաքացիների և Իտալիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար […]

Կարդալ ավելին