Questo sito utilizza cookies tecnici (necessari) e analitici.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookies.

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության երեսուներորդ տարեդարձի կապակցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին․

«Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն կգտնեն Ձեր շատ սպասված պետական այցում:

Այս ամուր հիմքերի վրա Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի Ձեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար:

Ձեզ եմ հղում, պարոն նախագահ, անձնական բարօրության իմ ջերմագույն բարեմաղթանքները, իսկ բարեկամ հայ ժողովրդին շնորհավորում եմ այսօրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ»։