Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Նորություններ

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
17 June 2025
BUSINESS INSIGHTS FROM ITALY – A letter to international investors

Are you an international investor interested in doing business in Italy? The Italian Ministry of Foreign Affairs and International Cooperation provides you with a monthly publication to share new Italian economic perspectives and promote the growing advantages of investing in Italy. “BUSINESS INSIGHTS FROM ITALY – A letter to international investors” is a useful tool […]

Կարդալ ավելին
17 June 2025
Unveiling Italy’s Economic Potential: Strategic Analysis by Confindustria’s Research Center

According to the analysis conducted by the Confindustria Research Center, Italy has recorded a significant increase in foreign investments, which grew by 44% between 2015 and 2023, rising from €330 billion to €450 billion. The average annual GDP growth rate was +1.0%, surpassing that of Europe’s largest economy, Germany, which stood at +0.3%. This positive […]

Կարդալ ավելին
27 May 2025
Համերգ «Իտալական նոտաներ կինոյում»

Մայիսի 26-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Իտալական նոտաներ կինոյում» խորագրով համերգը՝ կազմակերպված Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ։ Ելույթ են ունեցել Հայաստանի ազգային կամերային նվագախումբն՝ ընդլայնված կազմով, և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իտալացի մաեստրո Ալֆրեդո Ստիլոյի ղեկավարությամբ: Հայ մենակատարները և Վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մանկական երգչախումբն իրենց կատարումներով հավելյալ գույներ են փոխանցել համերգին։ […]

Կարդալ ավելին
26 May 2025
Հանդիպում պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

Երկուշաբթի՝ մայիսի 26-ին Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախագահ Մարիա Կարապետյանը խորհրդարանում ընդունել է Իտալիայի խորհրդարանի սենատոր Իվան Սկալֆարոտոյին, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիին և «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» վերլուծական կենտրոնի նախագահ Միքելե Վալենսիզեին։ Երևանյան երկխոսությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությանը ուղեկցել են Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և փոխդեսպան […]

Կարդալ ավելին
26 May 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Դիլիջանի՝ UWC միջազգային քոլեջ

Մայիսի 24-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է հեղինակավոր UWC Dilijan միջազգային քոլեջ՝ մի խումբ իտալացի ուսանողների ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ավարտական ​​արարողությունը տասներորդն էր Քոլեջի պատմության ընթացքում, որը հյուրընկալում է ավելի քան 80 երկրներից ժամանած ուսանողների: Այցի ընթացքում դեսպան Ֆերրանտիին են ներկայացվել քոլեջի տարբեր կառույցները և իրականացրած գործունեությունը:

Կարդալ ավելին
22 May 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոց

Հինգշաբթի՝ մայիսի 22-ին, դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոց։ Դեսպանին դիմավորել է դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը՝ դպրոցի աշակերտների և այլ ներկայացուցիչների հետ միասին, որտեղ իտալերենը դասավանդվում է որպես պարտադիր առարկա։ Այցի ընթացքում դեսպան Ֆերրանտին ներկա է գտնվել ուսուցիչների և աշակերտների կողմից պատրաստված իտալական և հայկական երաժշտության, պարի և պոեզիայի […]

Կարդալ ավելին
15 May 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ

Մայիսի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում, անդրադառնալով բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման հնարավորություններին, կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Իտալիայի և Հայաստանի միջև առկա ամուր բարեկամության և փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը դեսպան Ֆերրանտիին ներկայացրել […]

Կարդալ ավելին
7 May 2025
Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման ծրագրի մեկնարկը

Ապրիլի 28-ին մեկնարկել է Գառնու տաճարի՝ մ․թ․ III դարի բաղնիքի խճանկարի վերականգնման նախագիծը։ Աշխատանքները ղեկավարում են Ֆլորենցիայի «Opificio delle Pietre Dure» ինստիտուտի փորձագետները՝ Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) կողմից ֆինանսավորվող ավելի մեծ ծրագրի շրջանակներում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կատարած այցի ընթացքում իտալացի վերականգնողները հայ գործընկերների ուղեկցությամբ […]

Կարդալ ավելին
6 May 2025
Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնություն – Իտալիայի կարատեի ազգային հավաքականի պատվիրակություն (FIJLKAM ֆեդերացիա)

Երկուշաբթի՝ մայիսի 5-ին, դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ընդունել է Իտալիայի կարատեի ազգային հավաքականի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մայիսի 7-ից 11-ն առաջին անգամ Երևանում անցկացվող Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով։ Պատվիրակությունը, որը կազմված էր մարզիկներից, մարզիչներից և տեխնիկական անձնակազմից, գլխավորում էր FIJLKAM ֆեդերացիայի (Իտալիայի ձյուդոյի, ըմբշամարտի, կարատեի և մարտարվեստների ֆեդերացիայի) կարատեի բաժնի նախագահ և […]

Կարդալ ավելին
30 April 2025
«Էպիլեպսիայի դեսպան», պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի այցը Հայաստան

Ապրիլի 28-ին Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Հռոմի «Սան Ռաֆաելե» ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին է շնորհել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։ Միջոցառմանը մասնակցել են դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի պետական բժշկական […]

Կարդալ ավելին