Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպանատնից

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
1 March 2021
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում’ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու […]

Կարդալ ավելին
31 December 2020
Կատալոգ «Ապագա – Անցյալ»

Նոր տարին տոնելու նպատակով ձեզ ենք ներկայացնում մեր՝ «Ապագա – Անցյալ» խորագրով գիրք-կատալոգի թվային տարբերակը։ Շուրջ 400 գունավոր էջեր՝ Իտալիայի և Հայաստանի միջև վերջին երկու տարիների մշակութային հարաբերությունների և Իտալիայի դեսպանության կողմից իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ պատկերներով և տեքստերով։ Ներբեռնելու համար սեղմեք ստորև նշված երեք հղումները։ Բարի ընթերցում և շնորհավոր Ամանոր։ Մաս I Մաս II Մաս […]

Կարդալ ավելին
4 December 2020
Արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով […]

Կարդալ ավելին
6 November 2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ հայ-իտալական […]

Կարդալ ավելին
6 November 2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Դել Մոնակոյի աշխատանքը և շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի […]

Կարդալ ավելին
15 October 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղեկացնում ենք, որ Նախարարների խորհրդի նախագահի՝ 2020 թ․ հոկտեմբերի 13-ի հրամանագրով սահմանվել է, որ վավերականության ժամկետի մեջ գտնվող կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ Իտալիայում իրենց բնակության վայր։ Վավերականության ժամկետը լրացած կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել վերադարձի վիզա ստանալու համար՝ կապվելով TLScontact Վիզաների Կենտրոնի հետ (հերթագրման համար զանգահարել 055909449 հեռախոսահամարով’ […]

Կարդալ ավելին
2 October 2020
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի իր գործընկեր Լուիջի Դի Մայոյի հետ

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնեց մարտական […]

Կարդալ ավելին
28 September 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2020 թ. սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների համատեքստում Հայաստանում գտնվող Իտալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել երկրում իրենց տեղաշարժը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ուղևորվել Երևանից դեպի հարավ, Սևանա լճից դեպի արևելք, ինչպես նաև դեպի արևելք Մ4 և Մ16 մայրուղիների՝ Տավուշի մարզում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսային մասից մինչև Վրաստանի հետ պետական սահմանը ձգվող […]

Կարդալ ավելին
25 September 2020
«Վենետիկը և Սան Մարկոյի հրապարակը։ Տասնութերորդ դարը չորս գլուխգործոցներում»

Կանալետոյի, Բելոտոյի, Մարիեսկիի և Գվարդիի չորս հիանալի կտավներով բացառիկ ցուցահանդես Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում, որն իրականացվել է երկու Հանրապետության նախագահների համատեղ բարձր հովանու ներքո:

Կարդալ ավելին
12 August 2020
Covid-19 – Համավարակի դեմ կիրառվող միջոցառումները Հայաստանում

2020 թ․ սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով՝ մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։ Ճանապարհորդներից, որոնց թույլատրվում է մուտք գործել Հայաստան, պահանջվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալ կամ վճարովի հիմունքներով հանձնել PCR թեստ (թեստի բացասական արդյունքի դեպքում անհատները կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից)։ Դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կորոնավիրուսի դեմ […]

Կարդալ ավելին