Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպանատնից

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
26 March 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

Մարտի 26-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են առևտրատնտեսական և զբոսաշրջության բնագավառում արձանագրված զարգացման դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև կապերի խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղություններում համագործակցության զարգացման զգալի […]

Կարդալ ավելին
20 March 2025
Կրթաթոշակներ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի դասընթացների համար – 2025/2026 ուսումնական տարի

Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայում մեկնարկել է «Օպերային երգիչների վերապատրաստման» երկամյա դասընթացի և «Global Master in Performing Arts Management» մեկամյա մագիստրոսական դասընթացի համար ընդունելությունը: Օպերային երգիչների վերապատրաստման դասընթացի համար հնարավոր է գրանցվել մինչև ապրիլի 9-ը, միչդեռ «Global Master in Performing Arts Management» դասընթացի համար գրանցումները ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար բաց են […]

Կարդալ ավելին
12 March 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ

Չորեքշաբթի՝ մարտի 12-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել Իտալիայի համագործակցությունը և աջակցությունը՝ նշելով 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացիներին ցուցաբերված բժշկական օգնությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել նաև ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները, մասնավորապես անդրադառնալով համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ այդ առումով հետաքրքրություն հայտնելով իտալական […]

Կարդալ ավելին
5 March 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն հատկացնելով կադրերի պատրաստման, հանցագործությունների կանխարգելման և մուտքի արտոնագրերի ազատականացման ոլորտներին։ Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդել […]

Կարդալ ավելին
5 March 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ

Երեքշաբթի՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իտալիայի և Հայաստանի միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հեռանկարները՝ ընդգծելով ուղիղ չվերթների, ինչպես նաև երկու երկրների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ենթակառուցվածքների բնագավառում իտալական օպերատորների ներկայությունն ընդլայնելու […]

Կարդալ ավելին
3 March 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Փետրվարի 28-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական ​​առաքելության ստանձման առիթով, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի […]

Կարդալ ավելին
26 February 2025
Իտալական դիզայնի օրվա IX թողարկում

Աշխարհում իտալական դիզայնի օրվա IX թողարկման կապակցությամբ 2025թ․ փետրվարի 25-ին, Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ներկայացվեց «Կարերայի լուսանկարչություն։ Իտալական լուսանկարչության հարգանքի տուրքը Ոսկե կողմնացույցի դափնեկիր վարպետներին» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ կազմակերպված Երևանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի (Agenzia ICE) մոսկովյան գրասենյակի հետ համատեղ, որն իրավասու է նաև Հայաստանի համար։ Միջոցառումը, որին մասնակցում էին տեղական իշխանությունների, […]

Կարդալ ավելին
18 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իտալիան և Հայաստանը միավորող խորը պատմական կապերին, զրուցակիցները հանձնառություն են ստանձնել գործադրելու հնարավոր բոլոր ջանքերը՝ յուրաքանչյուր ոլորտում երկկողմ համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար։ Մասնավորապես, ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման կարևորությունը։

Կարդալ ավելին
11 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման կարևորությունը՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով միջխորհրդարանական համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը։

Կարդալ ավելին
7 February 2025
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտե

Փետրվարի 6-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Հայաստանի եվրոպական համալսարանում։ Դեսպանին ընդունել է կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը։ Այցի ընթացքում դեսպանին են ներկայացվել կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա նախագծերի օրակարգը։ Դեսպան Ֆերրանտին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի հետ։ Հանդիպման […]

Կարդալ ավելին