«Էպիլեպսիայի դեսպան», պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյի այցը Հայաստան
Ապրիլի 28-ին Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Հռոմի «Սան Ռաֆաելե» ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին է շնորհել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։ Միջոցառմանը մասնակցել են դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի պետական բժշկական […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Երևանի պետական համալսարան
2025 թվականի ապրիլի 30-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ վերջինիս ընդունել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը։ Այցի ընթացքում Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը և իտալերենի բաժնի դասախոսները դեսպան Ֆերրանտիին են ներկայացրել համալսարանում իտալերենի դասավանդման ոլորտում իրականացված աշխատանքները և նոր նախագծերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ
Ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Նախարար Գալյանը ներկայացրել է ընթացիկ բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպան Ֆերրանտին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հայտնել է իր լիակատար պատրաստակամությունը՝ քննարկելու վերոնշյալ ոլորտներում համագործակցության հավելյալ խորացման հնարավոր տարբերակները։ Կողմերն անդրադարձել են նաև […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ
Ապրիլի 25-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել իրավունքի զարգացման և, մասնավորապես, սահմանադրական արդարադատության ոլորտում Իտալիայի հարուստ ավանդույթները։ Այս առումով նախագահ Դիլանյանը, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական խորը հարաբերությունները, կարևորել է […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ
Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում նախագահ Թադևոսյանն, ընդգծելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատական ատյանների հետ համագործակցությանը, գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին ստեղծվել է Իտալիայի վճռաբեկ դատարանի հետ փոխգործակցության կայուն հարթակ՝ նախագահների գլխավորած պատվիրակությունների փոխադարձ այցերով, […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
2025 թվականի ապրիլի 11-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ վերջինիս ընդունել է համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Ֆերրանտին ընդգծել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից է երկու երկրների միջև մշակութային կապերի հետագա ամրապնդումը՝ հատկապես կրթության ոլորտում։ Դեսպանը, կարևորելով ակադեմիական համագործակցության ընդլայնումը, բարձր է գնահատել Վ․ Բրյուսովի անվան պետական […]
Կարդալ ավելինԱյցելություն Երևանի SARTEX տեքստիլ գործարան
Հինգշաբթի՝ ապրիլի 10-ին, Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և SARTEX ընկերության ներկայացուցիչները Երևանի գործարանում ընդունել են Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին և Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանին։ Շուրջ 1000 աշխատակից ունեցող այս բարձրակարգ տեքստիլ գործարանը վկայում է բացարձակ վարպետության և որակի ոլորտում Իտալիայի և Հայաստանի միջև ձեռնարկատիրական ու արտադրական բացառիկ սիներգիայի մասին: Այցն ընգծում […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ
Չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, ընդգծվել է 2024 թվականին Երևանի և Հռոմի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ որպես քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության նոր հարթակ։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Նեապոլի միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրի մոտալուտ […]
Կարդալ ավելինԴեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ
Երկուշաբթի՝ ապրիլի 7-ին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամության, սոցիալական պաշտպանության, թվայնացման հետ կապված հարցեր՝ անդրադառնալով նաև ապագա հնարավորություններին։ Նախարար Մկրտչյանը կարևորել է Աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև Հաշմանդամության հարցերի նախարարության իտալացի գործընկերների հետ համաձայնեցված Համագործակցության հուշագրի վերջնականացումը՝ երկկողմ համագործակցությանը նոր […]
Կարդալ ավելինԱյցելություն «Armpower» համակցված ցիկլով էլեկտրակայան
Ուրբաթ օրը՝ ապրիլի 4-ին, դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է իտալական Renco Group-ի մաս կազմող «Armpower» ընկերության համակցված ցիկլով էլեկտրակայան։ Նախարարին և դեսպանին են ներկայացվել Հայաստանում ընկերության ծավալած գործունեությունն ու հնարավորությունները, ինչպես նաև մինչ օրս գրանցած արդյունքները։ Այնուհետև շրջայց է իրականացվել էլեկտրակայանի տարածքում՝ մեկնաբանելով վերջինիս աշխատանքը։
Կարդալ ավելին