Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Incontro con il Ministro dell’Interno 3

Մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն հատկացնելով կադրերի պատրաստման, հանցագործությունների կանխարգելման և մուտքի արտոնագրերի ազատականացման ոլորտներին։

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման և մի շարք հնարավոր համատեղ նախագծերի միջոցով։