Չորեքշաբթի՝ մարտի 12-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել Իտալիայի համագործակցությունը և աջակցությունը՝ նշելով 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացիներին ցուցաբերված բժշկական օգնությունը։
Նախարարը դեսպանին է ներկայացրել նաև ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները, մասնավորապես անդրադառնալով համապարփակ ապահովագրության ներդրմանը՝ այդ առումով հետաքրքրություն հայտնելով իտալական մոդելի նկատմամբ, ինչպես նաև ոլորտի թվայնացման գործընթացին։
Ի վերջո, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խորը բարեկամությամբ աչքի ընկնող երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, բժշկական-առողջապահական ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկու երկրների բժշկական կենտրոնների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը։
Դեսպան Ֆերրանտին, իր հերթին, ընդգծել է Իտալիայի և Հայաստանի միջև գիտության և առողջապահության բնագավառում համագործակցության զգալի ներուժը՝ առաջարկելով ուսումնասիրել հնարավոր համագործակցության ոլորտները համատեղ գործունեության և փոխանակման ծրագրերի միջոցով՝ նաև ակադեմիական մակարդակում։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ