Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Նորություններ

Մուտքագրել որոնման պարամետրերը
Reset
28 September 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2020 թ. սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների համատեքստում Հայաստանում գտնվող Իտալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել երկրում իրենց տեղաշարժը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ուղևորվել Երևանից դեպի հարավ, Սևանա լճից դեպի արևելք, ինչպես նաև դեպի արևելք Մ4 և Մ16 մայրուղիների՝ Տավուշի մարզում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսային մասից մինչև Վրաստանի հետ պետական սահմանը ձգվող […]

Կարդալ ավելին
25 September 2020
«Վենետիկը և Սան Մարկոյի հրապարակը։ Տասնութերորդ դարը չորս գլուխգործոցներում»

Կանալետոյի, Բելոտոյի, Մարիեսկիի և Գվարդիի չորս հիանալի կտավներով բացառիկ ցուցահանդես Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում, որն իրականացվել է երկու Հանրապետության նախագահների համատեղ բարձր հովանու ներքո:

Կարդալ ավելին
12 August 2020
Covid-19 – Համավարակի դեմ կիրառվող միջոցառումները Հայաստանում

2020 թ․ սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով՝ մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։ Ճանապարհորդներից, որոնց թույլատրվում է մուտք գործել Հայաստան, պահանջվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալ կամ վճարովի հիմունքներով հանձնել PCR թեստ (թեստի բացասական արդյունքի դեպքում անհատները կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից)։ Դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կորոնավիրուսի դեմ […]

Կարդալ ավելին
26 June 2020
Իտալացի բժիշկների խումբն ուղևորվում է դեպի Հայաստան

Իտալիայի Քաղացիական պաշտպանության դեպարտամենտի բժիշկների խմբին Հայաստան տեղափոխելու նպատակով այսօր Երևանում հատուկ չվերթով վայրէջք է կատարել Իտալիայի Ֆինանսական գվարդիայի ինքնաթիռը։ Խումբը ժամանել է երեք շաբաթ տևողությամբ մարդասիրական առաքելությամբ, որի ընթացքում այն ​​աջակցություն է ցուցաբերելու տեղական հիվանդանոցներին` COVID-19 համավարակի դեմ պայքարում:  Իտալիան հպարտ է, որ կարիքի ժամանակ կարողանում է օգնել բարեկամ հայ ժողովրդին: Առաքելությունն իրականացվելու է Առողջապահության […]

Կարդալ ավելին
23 June 2020
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իտալացի գործընկերը նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: […]

Կարդալ ավելին
3 June 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն […]

Կարդալ ավելին
3 June 2020
Տեսահամերգ «La Vita E’ Bella»

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարումով «La Vita E’ Bella» տեսահամերգը՝ իրականացված Երևանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ: Նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի և Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, ինչպես նաև այնպիսի հայտնի երաժիշտների մասնակցությամբ, ինչպիսիք են Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Աննա Տիֆուն, Գլորիա Կամպաները, Ռոբերտո Կոմինատին և Կոստանցա Պրինչիպեն, կատարում է Մաեստրո Նիկոլա Պիովանիի հայտնի նոտաները: Հրաշալի երաժշտություն, որ […]

Կարդալ ավելին
2 June 2020
ՀՀ-ում Իտալիայի դեսպան․Այս փորձությունը կհաղթահարեք’ զինված ձեր բուժանձնակազմի ինքնազոհությամբ և ձեր տոկունությամբ

Հունիսի 2-ին նշվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնը, որի առիթով ուղերձ է հղել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ «Իտալիայի Հանրապետության տոնը ինձ հնարավորություն է ընձեռում ջերմորեն ողջունելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դիվանագիտական կորպուսի հարգարժան անդամներին, այստեղ բնակվող կամ ժամանակավորապես գտնվող հայրենակիցներիս, բարեկամ հայ ժողովրդին: Այսօր տոնում ենք Իտալիայի Հանրապետության 74-րդ տարեդարձը: Տոնում ենք ժողովրդական հանրաքվեն, […]

Կարդալ ավելին
2 June 2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական սերտ […]

Կարդալ ավելին
2 June 2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։ Սահմաններ չճանաչող […]

Կարդալ ավելին