ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ – ԼԱ ՍԿԱԼԱ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ – ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան առաջարկում են երկու տարբեր տեսակի կրթաթոշակներ 2021-2022 ուսումնական տարվա համար․ 1․ Օպերային երգեցողության խորացված դասընթաց․ Օպերային երգեցողության խորացված դասընթացներին հաճախելու համար Նախարարությունը կարող է առաջարկել առավելագույնը 10 կրթաթոշակ’ յուրաքանչյուրը 9 ամիս տևողությամբ: Կրթաթոշակները կտրամադրվեն 2022 թվականի հունվարի 1-ից, ամսական 900,00 եվրոյի […]
Կարդալ ավելինՊայմանագրային աշխատակցի ընդունման հայտարարություն
Երևանում Իտալիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է վարչական մասի օգնականի ծառայություններին անցնելու համար պայմանագրային աշխատակցի ընդունման ընթացակարգը։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսի 12-ի 24․00-ն: Ներբեռնել աշխատանքի ընդունման հայտարարությունը Ներբեռնել մասնակցության հայտաթերթիկը
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և դեսպանության ռազմական կցորդին
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային […]
Կարդալ ավելինԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում’ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու […]
Կարդալ ավելինԿատալոգ «Ապագա – Անցյալ»
Նոր տարին տոնելու նպատակով ձեզ ենք ներկայացնում մեր՝ «Ապագա – Անցյալ» խորագրով գիրք-կատալոգի թվային տարբերակը։ Շուրջ 400 գունավոր էջեր՝ Իտալիայի և Հայաստանի միջև վերջին երկու տարիների մշակութային հարաբերությունների և Իտալիայի դեսպանության կողմից իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ պատկերներով և տեքստերով։ Ներբեռնելու համար սեղմեք ստորև նշված երեք հղումները։ Բարի ընթերցում և շնորհավոր Ամանոր։ Մաս I Մաս II Մաս […]
Կարդալ ավելինԱրտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով […]
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ հայ-իտալական […]
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Դել Մոնակոյի աշխատանքը և շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի […]
Կարդալ ավելինՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ Նախարարների խորհրդի նախագահի՝ 2020 թ․ հոկտեմբերի 13-ի հրամանագրով սահմանվել է, որ վավերականության ժամկետի մեջ գտնվող կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ Իտալիայում իրենց բնակության վայր։ Վավերականության ժամկետը լրացած կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել վերադարձի վիզա ստանալու համար՝ կապվելով TLScontact Վիզաների Կենտրոնի հետ (հերթագրման համար զանգահարել 055909449 հեռախոսահամարով’ […]
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի իր գործընկեր Լուիջի Դի Մայոյի հետ
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնեց մարտական […]
Կարդալ ավելին