Questo sito utilizza cookies tecnici (necessari) e analitici.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookies.

Տնտեսական դիվանագիտություն

Իտալիան Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից է՝ առաջիններից մեկը ԵՄ շրջանակներում։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին իտալական արտահանման ծավալը դեպի Հայաստան կազմել է 171,47 մլն եվրո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 77,2%-ով։ Ինչ վերաբերում է իտալական ներմուծմանը, ապա այդ արժեքը կազմել է 26,69 մլն եվրո՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 12,8%-ով։

Առևտրի ամենակարևոր ոլորտը տեքստիլի և կոշկեղենի ոլորտն է, թեև մետաղների ոլորտը նույնպես զգալի աճ է գրանցել 2022 թվականին։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով․ https://www.infomercatiesteri.it/paese.php?id_paesi=118