Ալեսսանդրո Ֆերրանտին Հայաստանում Իտալիայի դեսպանն է
Դեսպանի ուղերձը
Հպարտությամբ եմ ստանձնում Հայաստանում Իտալիայի դեսպանության ղեկավարությունը։
Իտալիան և Հայաստանը երկու Երկրներ են՝ միավորված հնագույն քաղաքակրթությունների ընդհանուր ժառանգությունում արմատավորվող պատմական բարեկամությամբ, որը հիմնվում է համանման արժեքների և ոգեշնչումների միահյուսման վրա։
Դեսպանության բոլոր ճյուղերը, շարունակական սիներգիա զարգացնելով «Sistema Italia» ցանցի՝ Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր դերակատարների միջև, կշարունակեն աշխատել նվիրվածությամբ և հաստատակամությամբ՝ ամրապնդելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խթանելու համագործակցության նոր ուղիներ հնարավոր բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև քաղաքացիական հասարակությունների միջև փոխանակումներ, իտալերեն լեզվի տարածումից մինչև ներդրումներ, հնագիտական առաքելություններից մինչև տեխնոլոգիական նորարարություն, հյուպատոսական ծառայություններից մինչև միջբուհական և ակադեմիական համագործակցություն:
Մենք՝ մեր հայ զրուցակիցների և բարեկամների հետ միասին, վստահությամբ նայում ենք դեպի գործընկերության, առաջընթացի և բարգավաճման ապագա: