Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ

Incontro con il Ministro dell’Ambiente, Hakob Simidyan

Մայիսի 14-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնման հնարավորություններին, կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Իտալիայի և Հայաստանի միջև առկա ամուր բարեկամության և փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև ընդհանուր օրակարգային մարտահրավերները։
Նախարար Սիմիդյանը դեսպան Ֆերրանտիին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հատկապես ընդգծելով 2026 թվականին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նշանակությունը։ Կողմերը քննարկել են նաև համաժողովի նախապատրաստական գործընթացում համագործակցության հնարավորությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Իտալիայի շրջակա միջավայրի անցումային նախարարության միջև 2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ծառայում բնապահպանական տարբեր ուղղություններով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։