Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին

Presentazione delle Lettere Credenziali 1

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան, Ն.Գ. Ալեսսանդրո Ֆերրանտին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ, Ն.Գ. Վահագն Խաչատուրյանին։
Նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով նախագահ Սերջիո Մատարելլայի անկեղծ բարեկամության զգացումով ողջույնները՝ դեսպան Ֆերրանտին նշել է, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր մանդատը։
Դեսպան Ֆերրանտին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, նաև վստահեցրել է, որ պատրաստ է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ Իտալիայի և Հայաստանի միջև առանց այդ էլ գերազանց հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար։
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է ընդհանուր արժեքային համակարգերը, որոնք նպաստել են երկու ժողովուրդների միջև կապերի ձևավորմանն ու զարգացմանը։
Ի վերջո, նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության խորացումը՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն եվրոպական շրջանակներում, և վստահեցրել, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դեսպանին՝ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում՝ հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում։