2022 թ․ մայիսի 24-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանության և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի համագործակցության արդյունքում ստեղծված՝ «Դանթեի նոր կյանքը Հայաստանում» պատկերագիրքը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Դանթեից ոգեշնչված հայ արվեստագետների ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։