Իտալիան՝ 1,5% շուկայական մասնաբաժնով, Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է՝ առաջիններից մեկը ԵՄ շրջանակներում։
2023 թվականին իտալական արտահանման ծավալը դեպի Հայաստան հասել է 334 միլիոն եվրոյի՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 34,2 տոկոս աճ։
Ինչ վերաբերում է Հայաստանից Իտալիա ներմուծմանը, ապա այդ արժեքը կազմել է 60 մլն եվրո՝ 2022 թվականի համեմատ կրճատվելով 8,2 տոկոսով։
2024 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում արտահանումը կազմել է 111 միլիոն եվրո՝ Իտալիայի համար 91 միլիոն եվրո դրական մնացորդով (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխություն չկա):
Իտալիան Հայաստան է արտահանում հիմնականում մեքենաներ և հագուստ։ Մինչդեռ հայկական արտահանումը դեպի Իտալիա առանձնանում է հատկապես հագուստի արտադրատեսակներով (50,3 մլն եվրո)։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://www.infomercatiesteri.it/paese.php?id_paesi=118