Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Իտալերեն լեզու և մշակույթ

Իտալերենը հանդիսանում է աշխարհում ամենաուսումնասիրված լեզուներից մեկը և անգնահատելի մշակութային ժառանգություն է ներկայացնում: Տարիների ընթացքում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում իտալերենի նկատմամբ աճող հետաքրքրություն է ձևավորվել: Իտալերեն դասավանդող հաստատություններից են Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանի պետական համալսարանը, որը հյուրընկալում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից ուղարկված լեզվակիր դասախոսի: Իտալերենը դասավանդվում է նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վերջերս մի շարք տարրական և միջնակարգ դպրոցներում (միջին և ավագ դպրոցներ) ներդրվել են իտալերեն լեզվի դասընթացներ: Ներկայումս դպրոցներում և բուհերում իտալերեն լեզու ուսումնասիրող ուսանողների ընդհանուր թիվը հասնում է մոտ 1000-ի:
Ի վերջո, Երևանում գործում է նաև Դանթե Ալիգիերիի ասոցիացիայի կոմիտեն, որն ակտիվ դերակատարում ունի իտալերեն լեզվի տարածման և մշակութային միջոցառումների կազմակերպման գործում։