Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Փաստաթղթերի թարգմանություն և վավերացում

Հայաստանում տրված ակտերն ու փաստաթղթերը պետք է վավերացվեն ապոստիլով՝ Իտալիայում վավերական լինելու համար։
Հայաստանը 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ համարելու մասին» կոնվենցիային միացած երկրներից է, հետևաբար օտարերկրյա իշխանությունների կողմից տրված ակտերն ու փաստաթղթերը օրինականացնելու անհրաժեշտությունը փոխարինվել է մեկ այլ ընթացակարգով՝ ապոստիլով կցումով։ Այդ հավաստագիրը (Apostille) նույնականացման միջազգային մեթոդ է, որով օտարերկրյա փաստաթուղթը վավեր է համարվում Իտալիայում:
Հետևաբար, սույն Կոնվենցիային միացած երկրից եկող անձը կարիք չունի ներկայանալու հյուպատոսական ներկայացուցչություն և խնդրելու փաստաթղթերի օրինականացում, այլ կարող է դիմել յուրաքանչյուր պետության կողմից նշանակված իրավասու ներքին մարմնին, որը յուրաքանչյուր երկրի համար նշված է Կոնվենցիային միանալու ակտում (ՀՀ-ում դրանք Արտաքին գործերի նախարարությունն են և Արդարադատության նախարարությունը՝ վավերացման ենթակա փաստաթղթերի տեսակի հիման վրա):
Փաստաթղթի բնօրինակը պետք է թարգմանվի իտալերեն: Թարգմանությունը նույնպես պետք է վավերացվի Հայաստանի իրավասու մարմինների կողմից։
Ապոստիլով վավերացված փաստաթղթերը լիովին վավերական են համարվում Իտալիայում։
Որակավորված թարգմանիչների ցանկ.
Քրիստինե Նարինյան
Հեռ․ +374 77 473838 կամ +374 91 473838
Էլ․ փոստ: narinyankrist@yahoo.com
Հայկ Հովհաննիսյան
Հեռ․ : +374 91 574357
Էլ․ փոստ: hovhannisyan@libero.it