ԾԱՆՈՒՑՈՒՄ
Մուտքի վիզաների մշակման և տրամադրման՝ «VIS» տեղեկատվական համակարգի աշխատանքի ժամանակավոր տեխնիկական դադար
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 21։00-ից մինչև փետրվարի 18-ը՝ ժամը 03։00-ն, «VIS» գործառնական համակարգը կգտնվի ժամանակավոր տեխնիկական դադարի մեջ։
Խոսքը վերաբերում է նախապես ծրագրված և անհետաձգելի տեխնիկական միջամտության մասին, որի հետևանքով ժամանակավորապես կդադարեցվեն վիզայի դիմումների ունդունման և մշակման, ինչպես նաև մուտքի վիզաների տրամադրման գործընթացները։ Վերոնշյալ դադարը կազդի ինչպես Երևանում Իտալիայի դեսպանության վիզաների գրասենյակի, այնպես էլ արտաքին ծառայություն մատուցող TLScontact ընկերության կողմից կառավարվող վիզաների կենտրոնի գործունեության վրա։
Տեղեկացնում ենք, որ արդեն ամրագրված հանդիպումներն օգտատերերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու նպատակով կվերանշանակվեն տեխնիկական դադարի ժամանակահատվածին անմիջապես նախորդող կամ հաջորդող օրերին՝ պատշաճ կերպով հաշվի առնելով առաջնահերթ անհրաժեշտություններն ու անհետաձգելի դեպքերը։