Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Հանդիպում պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ

Incontro con l’On. Maria Karapetyan

Երկուշաբթի՝ մայիսի 26-ին Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի նախագահ Մարիա Կարապետյանը խորհրդարանում ընդունել է Իտալիայի խորհրդարանի սենատոր Իվան Սկալֆարոտոյին, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիին և «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» վերլուծական կենտրոնի նախագահ Միքելե Վալենսիզեին։
Երևանյան երկխոսությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությանը ուղեկցել են Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և փոխդեսպան Անդրեա Պեդուտոն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա փուլին, խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման շուրջ Հայաստանի առաջարկած լուծումներին և սահմանազատման գործընթացի շարունակականության անհրաժեշտությանը։