Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Համերգ «Իտալական նոտաներ կինոյում»

Concerto Note Italiane al Cinema 2

Մայիսի 26-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Իտալական նոտաներ կինոյում» խորագրով համերգը՝ կազմակերպված Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ։
Ելույթ են ունեցել Հայաստանի ազգային կամերային նվագախումբն՝ ընդլայնված կազմով, և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իտալացի մաեստրո Ալֆրեդո Ստիլոյի ղեկավարությամբ: Հայ մենակատարները և Վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մանկական երգչախումբն իրենց կատարումներով հավելյալ գույներ են փոխանցել համերգին։ Հնչել են իտալական ստեղծագործություններ՝ կինոյի մեծագույն գլուխգործոցների սաունդթրեքներից։
Համերգին ներկա են գտնվել տեղական իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, մշակույթի բնագավառի և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։