Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնություն – Իտալիայի կարատեի ազգային հավաքականի պատվիրակություն (FIJLKAM ֆեդերացիա)

Campionato Europeo Karate 2025 1

Երկուշաբթի՝ մայիսի 5-ին, դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ընդունել է Իտալիայի կարատեի ազգային հավաքականի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մայիսի 7-ից 11-ն առաջին անգամ Երևանում անցկացվող Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով։
Պատվիրակությունը, որը կազմված էր մարզիկներից, մարզիչներից և տեխնիկական անձնակազմից, գլխավորում էր FIJLKAM ֆեդերացիայի (Իտալիայի ձյուդոյի, ըմբշամարտի, կարատեի և մարտարվեստների ֆեդերացիայի) կարատեի բաժնի նախագահ և Ֆինանսական գվարդիայի «Fiamme Gialle» սպորտային խմբի անդամ Դավիդե Բենետելլոն: