Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ

Incontro con il Ministro della Giustizia, Srbuhi Galyan

Ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Նախարար Գալյանը ներկայացրել է ընթացիկ բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:
Դեսպան Ֆերրանտին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հայտնել է իր լիակատար պատրաստակամությունը՝ քննարկելու վերոնշյալ ոլորտներում համագործակցության հավելյալ խորացման հնարավոր տարբերակները։
Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության ոլորտի թվայնացման կարևորությանը և ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շրջանակներում ձեռնարկվող համագործակցությանը։