Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում նախագահ Թադևոսյանն, ընդգծելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատական ատյանների հետ համագործակցությանը, գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին ստեղծվել է Իտալիայի վճռաբեկ դատարանի հետ փոխգործակցության կայուն հարթակ՝ նախագահների գլխավորած պատվիրակությունների փոխադարձ այցերով, որոնք երկուստեք օգտակար են եղել՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ երկու երկրների բարձրագույն դատական ատյանների միջև հարաբերությունների առավել ամրապնդման առումով։
Դեսպան Ֆերրանտին անդրադարձել է Իտալիայի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության արդյունքներին և հետաքրքրություն ներկայացնող հեռանկարներին, մասնավորապես՝ երկու երկրների բարձրագույն դատական ատյանների միջև հաստատված համագործակցությանը։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ