Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Երևանի պետական համալսարան

Università Statale di Jerevan

2025 թվականի ապրիլի 30-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ վերջինիս ընդունել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը։
Այցի ընթացքում Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը և իտալերենի բաժնի դասախոսները դեսպան Ֆերրանտիին են ներկայացրել համալսարանում իտալերենի դասավանդման ոլորտում իրականացված աշխատանքները և նոր նախագծերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իտալական բուհերի հետ առկա համագործակցությանը, ինչպես նաև իտալերենի իմացության «CILS» հավաստագրմանը, որի քննական կենտրոնը Հայաստանում հանդիսանում է Երևանի պետական համալսարանը:
Հանդիպմանը ներկա էին նաև իտալերենի ուսանողներ, որոնք, օգտվելով առիթից, դեսպանին ուղղեցին իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։