Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Այցելություն «Armpower» համակցված ցիկլով էլեկտրակայան

Visita presso la centrale a ciclo combinato 2

Ուրբաթ օրը՝ ապրիլի 4-ին, դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է իտալական Renco Group-ի մաս կազմող «Armpower» ընկերության համակցված ցիկլով էլեկտրակայան։
Նախարարին և դեսպանին են ներկայացվել Հայաստանում ընկերության ծավալած գործունեությունն ու հնարավորությունները, ինչպես նաև մինչ օրս գրանցած արդյունքները։ Այնուհետև շրջայց է իրականացվել էլեկտրակայանի տարածքում՝ մեկնաբանելով վերջինիս աշխատանքը։