Հինգշաբթի՝ ապրիլի 10-ին, Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և SARTEX ընկերության ներկայացուցիչները Երևանի գործարանում ընդունել են Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին և Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանին։
Շուրջ 1000 աշխատակից ունեցող այս բարձրակարգ տեքստիլ գործարանը վկայում է բացարձակ վարպետության և որակի ոլորտում Իտալիայի և Հայաստանի միջև ձեռնարկատիրական ու արտադրական բացառիկ սիներգիայի մասին:
Այցն ընգծում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում համատեղ հանձնառության կարևորությունը՝ աճի, զբաղվածության և զարգացման նոր մոդելներ ու հնարավորություններ խթանելով երկու երկրների միջև։