Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Incontro con Sua Santità Karekin II 1

Փետրվարի 28-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական ​​առաքելության ստանձման առիթով, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ջերմ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև նշել է Ադրբեջանի հետ հարաբերությունների, մասնավորապես՝ ռազմագերիների խնդրի և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մտահոգությունները՝ ընդգծելով միջազգային հանրության հստակ դիրքորոշման կարևորությունը։

Իր հերթին, դեսպան Ֆերրանտին վստահեցրել է Նորին Սրբություն Հայրապետին, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ յուրաքանչյուր ոլորտում Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար։