Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Իտալական դիզայնի օրվա IX թողարկում

Giornata del Design 11

Աշխարհում իտալական դիզայնի օրվա IX թողարկման կապակցությամբ 2025թ․ փետրվարի 25-ին, Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ներկայացվեց «Կարերայի լուսանկարչություն։ Իտալական լուսանկարչության հարգանքի տուրքը Ոսկե կողմնացույցի դափնեկիր վարպետներին» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ կազմակերպված Երևանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի (Agenzia ICE) մոսկովյան գրասենյակի հետ համատեղ, որն իրավասու է նաև Հայաստանի համար։

Միջոցառումը, որին մասնակցում էին տեղական իշխանությունների, դիվանագիտական ​​կորպուսի և տնտեսության, դիզայնի ու մշակույթի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, բացվեց Հայաստանում Իտալիայի դեսպան, Ն․Գ․ Ալեսսանդրո Ֆերրանտիի և ICE գործակալության Մոսկվայի գրասենյակի տնօրեն, պարոն Ալեսսանդրո Լիբերատորիի ողջույնի ելույթներով:

Երեկոյի ընթացքում հայտարարվեց նաև Հայաստանում Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի (Agenzia ICE) գրասենյակի (desk-ի) բացման մասին, որը զբաղվելու է Իտալիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության խթանմամբ ու ամրապնդմամբ և տեղակայված է լինելու Իտալիայի դեսպանությունում: