Փետրվարի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ոլորտում առկա զարգացման մեծ ներուժին, քննարկվել են երկկողմ օրակարգի մաս կազմող մի շարք կետեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում «Sistema Italia» ցանցի ներկայությունը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը և ներդրումներն ընդլայնելու հնարավորություններին՝ նաև Երևանի կողմից ձեռնարկվող տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում։
Ի վերջո, ընդգծվել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։