Փետրվարի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իտալիան և Հայաստանը միավորող խորը պատմական կապերին, զրուցակիցները հանձնառություն են ստանձնել գործադրելու հնարավոր բոլոր ջանքերը՝ յուրաքանչյուր ոլորտում երկկողմ համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար։
Մասնավորապես, ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման կարևորությունը։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ