Փետրվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման կարևորությունը՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով միջխորհրդարանական համագործակցությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ