Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Իտալիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև ավելի լայն՝ եվրոպական համատեքստում համագործակցությանը և հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում այդ գործընկերության առավել խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։