Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Դումանյանը շնորհավորել է դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ իտալահայկական կապերի զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը, հատկապես միջհամալսարանական համագործակցության, Հայաստանում իտալերենի և Իտալիայում հայերենի դասավանդման, մշակութային ժառանգության պահպանման և վերականգման ոլորտներում։

Դեսպանը հարկ համարեց ընդգծել երկկողմ հարաբերությունների գերազանց վիճակը՝ սկսած խորը մշակութային հարաբերություններից։