Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի իր գործընկեր Լուիջի Դի Մայոյի հետ

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:

Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնեց մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։

Երկուստեք ընդգծվեց մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։