Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2020 թ. սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների համատեքստում Հայաստանում գտնվող Իտալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել երկրում իրենց տեղաշարժը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ուղևորվել Երևանից դեպի հարավ, Սևանա լճից դեպի արևելք, ինչպես նաև դեպի արևելք Մ4 և Մ16 մայրուղիների՝ Տավուշի մարզում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսային մասից մինչև Վրաստանի հետ պետական սահմանը ձգվող հատվածներով: Բացի այդ, կտրականապես խորհուրդ չի տրվում ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ և դեպի Նախիջևանի շրջակա տարածքներ։

Հայաստանում գտնվող Իտալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն ուշադրություն դարձնել, խստորեն հետևել տեղական իշխանությունների հորդորներին, տեղական լրատվամիջոցներով և սոցիալական լրատվամիջոցներով հետևել զարգացումներին, խուսափել բազմամարդ վայրերից և ցույցերից (նաև համավարակի պատճառով), և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Իտալիայի դեսպանության հետ՝ արտակարգ իավիճակների հեռախոսահամարով (+374 91 415244, ոչ SMS), կամ էլեկտրոնային փոստի հասցեով (consolare.jerevan@esteri.it):

Արտերկրում գտնվող Իտալիայի քաղաքացիներին կտրականապես խորհուրդ չի տրվում այս փուլում ուղևորվել դեպի Հայաստան։