Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Coronavirus

COVID-19 արտակարգ իրավիճակի վերաբերյալ տվյալներ՝ մարտի 4-ի ժամը 18։00-ի դրությամբ․

– վարակի դրական արդյունքներ՝ 2.706
– ապաքինված հիվանդներ՝ 276
– մահացության դեպքեր՝ 107

– Իտալիայի Կառավարությունը ճիշտ ժամանակին պատասխան է տվել համաճարակի բռնկմանը և շարունակում է որդեգրել բոլոր այն միջոցները, որոնք, գիտական գնահատականների հիման վրա, նպատակահարմար են համարվում վերջինիս տարածումը սահմանափակելու համար;
– այդ նպատակով երեկ՝ որպես նախազգուշական միջոց կարգադրվեց մինչև մարտի 15-ը փակել բոլոր դպրոցները և համալսարանները;
– 2020 թ․ մարտի 1-ի հրամանագրով ներդրված նոր միջոցները, ինչպիսին է համաճարակի առավել լայն տարածում ունեցող շրջաններում որոշ հանրային միջոցառումների կասեցումը, նույնպես ուղղված են կանխարգելելու համաճարակի առավել տարածումը;
– առավելագույն նախազգուշական սկզբունքով լայնորեն իրականացվում են ախտորոշիչ թեստեր․ այս պահի դրությամբ արդեն կատարվել է գրեթե 30․000 թեստավորում և դրական արդյունքներ են գրանցվել թեստավորվածների գրեթե 10%-ի մոտ (որոնք արդեն իսկ ախտանշաններ կամ ամեն դեպքում կասկածելի նշաններ ունեցող մարդկանց դեպքեր են);
– Համագործակցությունը Իտալիային սահամանակից երկրների հետ մաքսիմալ է, որպեսզի գործի դրվեն ընդհուր ռազմավարություններ