Իտալիան, գտնվելով Միջերկրական ծովի սրտում, Հյուսիսային և Հարավային Եվրոպայի միջև ցամաքային, ծովային և օդային հաղորդակցության կարևոր հանգույց է հանդիսանում: Իտալական շուկան բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում բիզնեսի ընդլայնման համար իր՝ մոտ 60 միլիոն սպառողներով և ՀՆԱ-ով, որը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպական միությունում:
Իր ռազմավարական դիրքի շնորհիվ Իտալիան նաև թույլ է տալիս հեշտությամբ հասնել Եվրամիության, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների սպառողներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկում ենք այցելել հետևյալ հղումներով.
• Ձեռնարկությունների և «Made in Italy»-ի նախարարության կայք։
• ICE գործակալության կայքը («Made in Italy» պաշտոնական պորտալ), որտեղ իտալական առևտրային գործընկերներ որոնելու համար հնարավոր է կիրառել «Գտեք ձեր իտալական գործընկերոջը» գործիքը։
• Իտալիայի տնտեսության վերաբերյալ վիճակագրությունը՝ կազմված Իտալիայի բանկի կողմից։
• Առևտրի պալատի համակարգում գործող և Բիզնես ռեգիստրը կառավարող՝ «Infocamere» ընկերության registroimprese.it պորտալ, որը թույլ է տալիս համացանցի միջոցով հասանելիություն ունենալ Բիզնես ռեգիստրում, Բողոքների ռեգիստրում և Արտոնագրերի ու ապրանքանիշների տվյալների բազայում պարունակվող տեղեկատվությանը: