«Diplomazia della crescita: destinazione Armenia» բիզնես ուղեցույցն այժմ հասանելի է առցանց, ինչը Իտալիայի դեսպանության տնտեսական բաժնի աշխատակիցների ջանքերի և նվիրվածության, ինչպես նաև ICE-գործակալության իրավասու գրասենյակի կարևոր ներդրման արդյունքն է։
Նախաձեռնությունն Իտալիայի Նախարարների խորհրդի փոխնախագահ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի կողմից խթանվող «Աճի դիվանագիտություն» ռազմավարության մի մասն է հանդիսանում, որի հավակնոտ նպատակն է օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետի ավարտին արտահանման ծավալը հասցնել 700 միլիարդ եվրոյի։
Ուղեցույցը նախատեսված է որպես գործնական և արդիական տեղեկատու գործիք իտալական ընկերությունների համար՝ Հայաստանի տնտեսական և նորմատիվային դաշտում կողմնորոշվելու համար։
Հայկական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ներդրումային հնարավորությունների, օրենսդրական շրջանակի և գործառնական ասպեկտների ակնարկի միջոցով ընթերցողները կկարողանան բացահայտել որոշ պատճառներ, թե ինչու սկսել Հայաստանը դիտարկել որպես գործարարությամբ զբաղվելու համար աշխարհատնտեսական բարենպաստ վայր։
Եվրոպայի և Ասիայի միջև իր ռազմավարական դիրքի շնորհիվ Հայաստանը հիանալի ներդրումային հնարավորություններ է ընձեռում մի շարք զարգացող ոլորտներում, որոնք կարող են հետաքրքիր հեռանկարներ առաջարկել իտալական ընկերություններին, այդ թվում՝ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական մոդելի լույսի ներքո։
Գործարարությամբ զբաղվելու ուղեցույց «Diplomazia della crescita: destinazione Armenia»