Հաշվի առնելով երկու երկրների միջև ամուր մշակութային կապերը՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են շարունակել իրենց ուսումը Իտալիայում, որտեղ երկար ժամանակ է, ինչ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում հայագիտությանը: Վերոնշյալ փոխանակումները խթանվում են նաև Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից ամեն տարի տրամադրվող կրթաթոշակների միջոցով: Մրցույթները ու համապատասխան տեղեկությունները հասանելի են Study in Italy հարթակում:
Իտալիայում ուսման համար մուտքի արտոնագիր ստանալու մասին տեղեկությունների համար խնդրում ենք այցելել դեսպանության կայքի վիզաների բաժինը: Հայաստանում ձեռք բերված որակավորումների (այն է՝ դպրոցի ավարտական ատեստակ, բակալավրի, մագիստրոսի դիպլոմ) արժևորման հայտարարագիր ստանալու նպատակով ուսանողները պետք է դիմեն TLS վիզաների կենտրոն՝ հանդիպում նշանակելու համար:
Ուսումնական հաստատություններ Իտալիայում
Իտալիայի պետական և ոչ պետական տարրական, միջին և ավագ դպրոցների, ինչպես նաև համալսարանների ամբողջական ցանկը մշտապես թարմացվում է Իտալիայի կրթության և վաստակի նախարարության կողմից (MIM):