Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Կենսագրություն

Ալեսսանդրո Ֆերրանտի, Հայաստանում Իտալիայի դեսպան

Ծնվել է Լ’Աքվիլայում, 1970 թվականի օգոստոսի 6-ին։ 1995 թվականին ավարտել է Հռոմի «LUISS» համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ 2009 թվականին ավարտել է Հռոմի «Տոր Վերգատա» համալսարանի Ներքին և արտաքին անվտանգության գիտությունների ֆակուլտետը:
Ամուսնացած է տիկին Սարունե Լինարտաիտեի հետ, ունի երկու զավակ՝ Կլոտիլդեն և Ումբերտոն։
2000 թվականի դեկտեմբերի 29-ին մրցութային քննության արդյունքում՝ որպես դիվանագիտական կարիերայի փորձաշրջան, նշանակվել է երրորդ քարտուղար:
Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունում առաջին պաշտոնները ստանձնել է Եվրոպայի երկրների գլխավոր վարչությունում, Մշակութային խթանման և համագործակցության գլխավոր վարչությունում և պետքարտուղարի տեղակալի հատուկ քարտուղարությունում։
2004 թվականին նշանակվել է Մեխիկոյում Իտալիայի դեսպանության առևտրային հարցերով երկրորդ քարտուղար և հետագայում նշանակվել առևտրային հարցերով առաջին քարտուղար:
2008 թվականին նշանակվել է Գվատեմալայի դեսպանության առևտրային հարցերով առաջին քարտուղար և փոխդեսպան։
2012 թվականին վերադարձել է Հռոմ՝ կրկին ծառայության անցնելու պետքարտուղարի տեղակալի, այնուհետև փոխնախարարի հատուկ քարտուղարությունում, որտեղ վերանշանակվել է կառավարության փոփոխությունից հետո:
2013 թվականին ստանձնել է գլխավոր հյուպատոսի պաշտոնը Կասաբլանկայում (Մարոկկոյի Թագավորություն)։
2017 թվականին նշանակվել է Աթենքում Իտալիայի դեսպանության առաջին խորհրդական և փոխդեսպան։
2021 թվականին վերադարձել է Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարություն՝ ծառայության անցնելու Ռեսուրսների և նորարարության գլխավոր վարչությունում, որտեղ ստանձնել է Պայմանագրային անձնակազմի բաժնի ղեկավարի պաշտոնը:
2025 թվականի հունվարի 13-ին Երևանում ստանձնել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պաշտոնը։

2014 թվականին պարգևատրվել է Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ասպետի շքանաշանով։
Կարաբինիերիների զորքերի պաշտոնաթող լեյտենանտ է:
Դաշնակահար է և երաժշտության սիրահար, հեղինակել է տարբեր հրապարակումներ՝ Ռազմավարական ուսումնասիրությունների և Ռազմական պատմության թեմաներով։