Օտարերկրյա ուսումնական/մասնագիտական որակավորումներն Իտալիայում ինքնաբերաբար չեն ճանաչվում:
Հայաստանում պաշտոնապես հավատարմագրված ուսումնական կամ մասնագիտական հաստատությունների կողմից տրված ուսումնական/մասնագիտական որակավորում ունեցող անձինք, ովքեր ցանկանում են, որ իրենց որակավորման համարժեքությունը ճանաչվի Իտալիայում, պետք է դիմեն հետևյալ մարմիններին.
• Նախաբուհական ատեստատների կամ որակավորումների համար՝ Մարզային դպրոցների գրասենյակներին (Uffici Scolastici Provinciali):
• Օտարերկրյա բարձրագույն կրթության դիպլոմների համարժեքության համար՝ համալսարաններին:
• Օտարերկրյա գիտական աստիճանների ակադեմիական համարժեքության համար (ասպիրանտուրա)՝ Կրթության և վաստակի նախարարություն (MIM):
• Մասնագիտական որակավորումների ճանաչման համար (կարգավորվող մասնագիտություններով զբաղվելու նպատակով)՝ համապատասխան նախարարություն (https://www.governo.it/en/i-ministeri)։
Այնուամենայնիվ, վերոնշյալ բոլոր դեպքերում անհրաժեշտ կլինի ձեռք բերել փաստաթղթերի Արժևորման հայտարարագիր, որը Հայաստանում շնորհված որակավորումների համար տրամադրվում է սույն դեսպանության կողմից:
Համապատասխան իտալական որակավորումների հետ համարժեքության ճանաչումից հետո դրանք օրինական արժեք կունենան Իտալիայում: