Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

Incontro con il VPM Mher Grigoryan

Մարտի 26-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են առևտրատնտեսական և զբոսաշրջության բնագավառում արձանագրված զարգացման դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև կապերի խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղություններում համագործակցության զարգացման զգալի հնարավորություններին: