Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Կրթաթոշակներ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի դասընթացների համար – 2025/2026 ուսումնական տարի

Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայում մեկնարկել է «Օպերային երգիչների վերապատրաստման» երկամյա դասընթացի և «Global Master in Performing Arts Management» մեկամյա մագիստրոսական դասընթացի համար ընդունելությունը:
Օպերային երգիչների վերապատրաստման դասընթացի համար հնարավոր է գրանցվել մինչև ապրիլի 9-ը, միչդեռ «Global Master in Performing Arts Management» դասընթացի համար գրանցումները ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար բաց են մինչև հոկտեմբերի 1-ը, իսկ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ մինչև սեպտեմբերի 17-ը:
Օպերային երգիչների վերապատրաստման դասընթացի ուսանողներին Ակադեմիան հատկացնում է ամսական 900 եվրոյի կրթաթոշակ:
«Global Master in Performing Arts Management» դասընթացի ուսանողների համար նախատեսվում են երեք կրթաթոշակներ, որոնք հատկացվել են Միլանի պոլիտեխնիկի «Ջանլուկա Սպինա» ասոցիացիայի կողմից՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար։
Վերոնշյալ կրթաթոշակներից բացի շնորհվում են նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ ամեն տարի Ակադեմիայի հետ կնքվող համապատասխան համաձայնագրի շրջանակներում հատկացող կրթաթոշակները՝ հօգուտ ամենաբարձր առաջադիմություն ունեցող օտարերկրյա ուսանողների:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով