Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ

Incontro con il Ministro delle Infrastrutture 1

Երեքշաբթի՝ մարտի 4-ին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իտալիայի և Հայաստանի միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հեռանկարները՝ ընդգծելով ուղիղ չվերթների, ինչպես նաև երկու երկրների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ենթակառուցվածքների բնագավառում իտալական օպերատորների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով շինարարության ոլորտին և ինժեներական, խորհրդատվական և նախագծային գործառույթներին: