Փետրվարի 6-ին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին այցելել է «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Հայաստանի եվրոպական համալսարանում։ Դեսպանին ընդունել է կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը։ Այցի ընթացքում դեսպանին են ներկայացվել կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա նախագծերի օրակարգը։
Դեսպան Ֆերրանտին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի հետ։ Հանդիպման ընթացքում ռեկտորը դեսպանին է ներկայացրել համալսարանի տեղական և միջազգային ուսումնական և հետազոտական ծրագրերը, որոնցում ներգրավված են նաև իտալական մի շարք բուհեր։
Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտե